Ճաշ պատվիրելու համար զբոսաշրջիկները ավելի հաճախ պետք է օգտագործեն iPad

Mundo Latin Grill & Tapas Bar Կարծես թե առաջիկա տարիներին սրճարանների և ռեստորանների այցելուները ստիպված կլինեն հրաժարվել սովորական թղթե ճաշացանկներից: Օրինակ, Սիդնեյում տեղական հայտնի ռեստորաններից մեկը իր հաճախորդներին առաջարկել է օգտագործել  iPad: Mundo Latin Grill & Tapas Bar հաստատության ղեկավարությունը սովորական ճաշացանկը փոխարինել է էլեկտրոնային պլանշետներով: Այցելուները ընտրում են ուտեստը և խմիչքը և իրենց պատվերը ուղարկում միանգամից ռեստորանի խոհանոց: Հաճախորդները նաև կարող են որոշել պատվիրված ուտեստի ցանկացած մանրուքը, օրինակ՝ մսի տապակվածության աստիճանը: Այս նորամուծությունը մեծ ոգևորություն է առաջացրել այլ երկրներում ևս, որտեղ տեխնոլոգիաների օգտագործումը հասարակական սննդի ոլորտում ավելի տարածված երևույթ է դառնում:

You might also like