Բնակվել «տիեզերական կայանում» կարելի է օրական $2000 դոլարով

Ցյուրիխի Grand Kameha հյուրանոցը ներկայացրել է նոր լյուքսային համար, որը կահավորված է տիեզերական կայանի ոճով։ Մեկ օրը նման համարում կարժենա $2000 դոլար․ հայտնում է  Ռամբլերի Ճանապարհորդություն բաժինը։

Grand Kameha

Համարի դիզայնը մշակել է գերմանացի նկարիչ Մայքլ Նաջարը, ով երեք տարի վերապատրաստվել է քաղաքացիական տիեզերական թռիչքի համար։ Համարում կա  «անկշռության» մեջ գտնվող մահճակալ (այնպես է  տեղադրված, որ տպավորություն է, թե այն օդում կախված է), և «տիեզերական տեսարանով» շոգեբաղնիք։

Grand Kameha

Սենյակում նաև առկա են տիեզերքի հետ կապված գրքեր, աուդիոձայնագրություններ և ֆիլմեր և ուղիղ կապ ՆԱՍԱ-ի միջազգային տիեզերական կայանի հետ։ Հյուրերին ողջունում է ռոբոտացված կնոջ ձայնը՝ ինչպես տիեզերանավում։

Grand Kameha

You might also like