Հոլանդացի հայտնի պոստիմպրեսիոնիստ նկարչի երկրպագուները հնարավորություն են ստացել գիշեր անցկացնել սենյակում, որի ինտերիերը նույնությամբ վերցված է «Ննջասենյակ Արլում» նկարից։ Միայն թե պետք է վճարել թռիչքը դեպի Չիկագո․ հենց այնտեղ է գտնվում անսովոր սենյակը։
Առաջարկը հայտնվել է Airbnb կայքում․ հայտարարության հեղինակը մեկ օրվա համար պահանջում է ընդամենը 10 USD դոլար։ Սենյակում կա երկտեղանոց մահճակալ՝ կարմիր ծածկոցով և փայտե գլխակալով, երկու աթոռ, կախիչ, նկարներ և սեղանիկ։ Վան Գոգի նկարը կրկնօրինակող սենյակը ստեղծվել է Չիկաոյի Արվեստի ինստիտուտի կողմից և մեծ բնակարանի մի մասն է կազմում։ Հյուրերի տրամադրության տակ կլինի նաև անվճար Wi-Fi-ը և ընդհանուր խոհանոցը։