Կանադացի Ջորդան Ակսանին փնտրում է իր նախկին ընկերուհի Էլիզաբեթ Գալլագերի անվանակցին շուրջերկրյա ճանապարհորդության համար: 28-ամյա կանադացին պատրաստ է տալ տոմսերը անվճար, բայց քանի որ դրանց վրա նշված է Գալլագեր անունը, ճանապարհորդության կարող է մեկնել միայն Ակսանիի նախկին ընկերուհու անվանակիցը:
Բացի այդ, ճանապարհորդության հավանական թեկնածուն պետք է լինի Կանադայի քաղաքացի: Շուրջերկրյա ճանապարհորդությունը կտևի երկու շաբաթ: Այդ ընթացքում Ակսանին պատրաստվում է այցելել Միլան, Պրահա, Փարիզ, Բանգկոկ և Դելի: Air France, Alitalia և Jet Airways ավիաընկերություններում կանադացուն ասել են, որ տոմսերի անունը կարող են փոխել միայն ամուսնության, ծննդյան կամ մահվան վկայական ներկայացնելու դեպքում:
Այս պատճառով Ակսանին որոշել է, որ ավելի հեշտ կլինի գտնել նախկին ընկերուհու անվանակցին, քան վերադարձնել տոմսերը: Ներկայումս Ակսանին գտել է միայն մեկ Էլիզաբեթ Գալլագերի, բայց ճանապարհորդության մեկնել նա չի կարող, քանի որ ամուսնացած է և սուրբծննդյան տոների համար ունի այլ պլաններ: Ակսանին խոստանում է ոչինչ չպահանջել տոմսերի դիմաց, և ցանկացած Էլիզաբեթ Գալլագեր կարող է վերցնել տոմսերը և մեկնել ճանապարհորդության միայնակ: