Բրիտանիայում վերջերս անցկացրած սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ այցելությունը պատմական և մշակութային ժառանգության հուշարձաններ մարդկանց դարձնում է ավելի երջանիկ, քան սովորական սպորտով զբաղվելը արվեստի գործերի զննումը: Ուսումնասիրությունը անցկացրել են մշակույթի, սպորտի և մեդիայի վարչության աշխատակիցները:
Արդյունքները ցույց են տվել, որ տարբեր տեսարժան վայրեր այցելող մարդը դրական լիցքեր և բարձր տրամադրությւոն ստանում է ավելի արագ և երկար ժամկետով, քան որևէ նկար նայելիս կամ գոլֆ խաղալիս: Նաև պարզել են կամավորների ավելացման պատճառը տարբեր մշակութա-պատմական նախագծերում: Դա սեփական ինքնագնահատականը բարձրացնելու, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու և արմատներին ավելի մոտենալու միջոց է:
Հենց այդ սերտեցման և սեփական կարևորության զգացումներն են սովորական զբոսաշրջիկին տալիս ուժի և էներգիայի ալիք, լիցքավորում էներգիայով: Իսկ ինչ վերաբերում է թվերին, ապա Անգլիայի բնակիչ մեծահասակների 73%-ը և անչափահասների 69%-ը այցելել են տարբեր պատմական վայրեր անցյալ տարի: Վարչության պետը նշել է, որ իրենց տարածաշրջանի մշակութային ժառանգությունը մեծ ազդեցություն ունի անգլիացիների վրա: Այն միավորում է մարդկանց, պահում ազգային ինքնությունը, և հետևաբար՝ մարդկանց դարձնում երջանիկ: