Երկար և դժվար դասընթացից հետո Իտալիայի հյուսիսում գտնվող Կամպանի շրջանի 13 000 գիդ պետք է հաստատեին իրենց որակավորումը՝ հանձնելով քննություն: Բայց ուսանողները բարկացել են, երբ իմացել են, որ շատ հարցեր, որոնց նրանք պետք է պատասխանեին, սխալ ձևակերպում են ունեցել: Գիդի թեկնածուները լիցենզիա ստանալու համար պետք է հանձնեին քննություն, բայց նրանցից շատերը դժգոհել են, որ 4000 հարցերի մեջ շատ սխալներ են եղել:
Թեկնածուներից մեկը Facebook-ում գրել է, որ առաջին մակարոնի ֆաբրիկան բացվել է 19-րդ դարում, ոչ թե 15-ում, և հարցրել, թե ինչպես կարելի է պատմություն սովորեցնել, եթե քննական հարցերում կան շատ սխալներ: Իտալիայում օրինական գիդ աշխատելու համար անհրաժեշտ է լուրջ քննություն հանձնել, որտեղ տրվում են հարցեր ամեն ինչի մասին, որոնք պետք է իմանա ցանկացած գիդ, բայց ինչպե՞ս կարելի է ճիշտ պատասխանել «Որտե՞ղ է գտնվում Վեներա Միլոսկայայի նկարը՝ Լուվրո՞ւմ, թե Ուֆֆիցի պատկերասրահում» հարցին, եթե դա նկար չէ, այլ արձան:
Անտոնիո Մարցիանոն՝ շրջանի կառավարման խորհրդի պետի տեղակալը, հայտարարել է, որ իրավիճակը «աննախադեպ» է և քննադատել է թեստավորումն անցկացնող Formez ընկերությանը՝ կատակելով, որ գիդի թեկնածուները այնքան լավն են, որ կարողանում են շտկել քննությունը վերցնողներին: Formez-ի տնօրեն Սեկոնդո Ամալֆիտանոն այդ քննադատությանը պատասխանել է, որ հարցերի այս քանակության դեպքում նորմալ է, որ դրանց մի մասը սխալ է. գրում է The Local-ը: