ԱՄՆ-ի զբոսաշրջիկների թիվը, ովքեր Նորվեգիա են այցելել, ավելացել է ավելի քան մեկ երրորդ անգամ «Սառը սիրտ» ֆիլմի էկրաններ բարձրանալուց հետո: Նորվեգիայի Innovation Norway գործակալության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների թիվը այս տարվա առաջին երեք ամիսներին աճել է 37%-ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ:
Հանս Քրիստիան Անդերսենի «Սառցե թագուհին» հեքիաթի նորովի մեկնաբանությունը գրավում է զբոսաշրջիկներին դեպի այս երկիր: Visit Norway կայքում «Սառը սիրտի» էջ այցելել են ավելի քան 270 000 հազար անգամ, ինչը տասը անգամ ավել է կայքի մյուս էջերի այցելություններից: