«Տիտանիկը» կդառնա չինական ամենամեծ կրկնօրինակը

«Տիտանիկի» նոր պատճենը իրական չափով կդառնա Չինաստանի նոր թեմատիկ այգու կենտրոնական կետերից մեկը: Բացի այդ, այգու այցելուները կարող են  այցելել թանգարան և տեսնել 1912 թվականի աղետի վերարտադրությունը:  «Չխորտակված» նավի չինական տարբերակը, որը գնահատվում է 1 միլիարդ յուան, իսկապես կլինի չխորտակված, քանի որ կկառուցվի օվկիանոսից առնվազն  930 մղոն հեռավորության վրա` Սիչուան կենտրոնական նահանգում:

Titanic copySeven Star Energy Investment Group ընկերությունը, որը ֆինանսավորում  է նախագիծը, հայտարարել է, որ Ասիան կարիք ունի  «Տիտանիկի» սեփական պատմության թանգարանի և նախատեսում է բացել այգին 2016 թվականին: Ըստ չինացիների ծրագրերի` նախագիծը կդառնա ոչ միայն թանգարանը, որտեղ կկառուցվի իսկական նավի կրկնօրինակը:

Titanic

Հեղինակների մտահաղացմամբ` աղետի վերարատադրության ժամանակ մի քանի հարյուր մարդ հնարավորոթյուն կունենան զգալ այն, ինչ զգացել են  իսկական «Տիտանիկի» ուղևորները: Ինչպես գրում է  The Telegraf-ը` «Տիտանիկի» կրկնօրինակի շինարարությունը կսկսվի այս տարվա սկզբին: Seven Star Energy Investment Group-ը նաև պատրաստվում է ձեռք բերել մասնավոր լողափ, 6D կինոթատրոն, վենետիկյան եկեղեցի և եվրոպական ամրոցներ:

You might also like