Շատ անգամներ, հայտնվելով որևէ հյուրանոցում, Ձեզանից շատերն են բանալին վերցնելուց հետո մինչև համար հասնելը սկսում եք գուշակություններ անել, թե կլինի արդյոք սենյակում սեղան, հնարավոր կլինի ազատ տեղաշարժվել, որ կողմ են նայում պատուհանները, կա արդյոք պահատուփ և այլն: Այս անհանգստությունից և խորը հիասթափությունից խուսափելու համար առաջարկում ենք հետևել խորհուրդներին:
1. Համարը ամրագրելիս հստակեցրեք ամեն ինչ:
Եթե Ձեզ անհրաժեշտ են առանձին մահճակալներ, պարտադիր է պատշգամբի կամ մինի բարի առկայությունը սենյակում, անպայման նշեք այդ մասին ամրագրելիս: Իհարկե, այդ էտապում Ձեզ ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել, բայց, ինչպես նշում են եվրոպական հյուրանոցների սեփականատերերն ու մենեջերները, եթե ամրագրելիս Ձեզ պահանջները նշված են և իրագործելի են, որևէ խնդիր չկա: Եվ այստեղ ճիշտ ժամանակն է անցնել երկրորդ խորհրդին:
2.Հյուրանոց գնացեք որքան հնարավոր է շուտ:
Թեև շատ հյուրանոցներ ժամանման կոնկրետ ժամ են նշում (Սովորաբար ժամը 12-ը), բայց աշխատեք այնտեղ հասնել ավելի շուտ և հայտնել այդ մասին ընդունարանում: Առաջին հերթին իրերը կարելի է թողնել բեռների սենյակում, երկրորդ՝ որքան շուտ գնաք, այնքան մեծ կլինի ընտրության հնարավորությունը: Չնայած նրան, որ համարները ընտրվում են նախօրոք, ամեն ինչ էլ հնարավոր է. մյուս հաճախորդներին կարող է դուր չգալ իրենց համարը և նրանք որոշեն փոխել այն, կամ որևէ մեկը կարող է նախատեսվածից մեկ օր ավել մնալ և այլն: Շատ կարևոր է չհայտնվել մարդկանց հերթի վերջում, ում վերաբերվում են փոփոխությունները, երբ սկսվում է «դոմինոյի էֆֆեկտը»:
3. Տեղավորվեք:
Բավարար չէ պարզապես գնալ հյուրանոց, անհրաժեշտ է անցնել բոլոր անհրաժեշտ գործընթացների միջոց: Պետք է գրանցվել, իդեալում պետք է նաև ստանալ համարը, թեկուզ ավելի ուշ այնտեղ տեղավորվելու պայմանով: Քանի Դուք դեռ չեք գրանցվել, հյուրանոցը ոչ մի պարտավորություններ չունի Ձեր առջև:
4.Վերադարձեք շուտ և ստուգեք սենյակը:
Եթե գրանցվելուց հետո թողել եք Ձեր իրերը ու գնացել զբոսնելու, վերադարձեք շուտ և առաջին իսկ հնարավորության դեպքում ստուգեք սենյակը: Բոլոր անակնկալներրի մասին լավ է իմանալ հնարավորինս շուտ:
5.Եթե ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, գործեք արագ:
Մի տեղավորեք ուղեբեռը, մի օգտվեք լոգարանից, մի դասավորեք իրերը, քանի դեռ չեք համոզվել, որ Ձեզ ամեն ինչ բավարարում է: Առաջին հերթին շատ հյուրանոցներում (հատկապես փոքրիկներում) ոչ կատարյալ վիճակում սենյակը հանձնելը բարդ է, բացի այդ՝ մյուս հաճախորդների տեղավորվելուց հետո փոխել սենյակը դժվար թե ստացվի:
6. Երբ խնդրում եք փոխել սենյակը, եղեք քաղաքավարի և բացատրություն տվեք:
Ինչ վերաբերվում է բարեկրթությանը, ամեն ինչ պարզ է: Սեղանի այն կողմում գտնվող մարդը այդ պահին ունի լիարժեք իշխանություն: Հենց նա կարող է և պետք է որոշումներ ընդունել Ձեր օգտին: Հեշտ կլինի արդարացնել Ձեր խնդրանքը, եթե ունենաք արդեն պատրաստ տրամաբանական և հասկանալի բացատրություն, թե ինչու եք ուզում փոխել սենյակը: Դուք ներկայացրե՞լ եք պահանջներ համարը ամրագրելիս: Վախենո՞ւմ եք խեղդվել լոգարանում և պահանջում եք ցնցուղով լողասենյակ: Աղմուկը շա՞տ է: Ցանկացած պատճառաբանություն հասկանալի է, քան պարզապես սենյակը փոխելու պահանջը:
7. Անկախ պատասխանից՝ եղեք քաղաքավարի և շնորհակալություն հայտնեք մենեջերից:
Կառավարիչը կարող է գտնել ցանկացած տարբերակ և տեղափոխել Ձեզ: Կամ նա կարող է հոգոց հանել, ներողություն խնդրել և ասել, որ ոչինչ չի կարող անել: Ամեն դեպքում հավանականությունը, որ նա միտումնավոր է Ձեզ մերժում, շատ փոքր է: Դուք այդ մարդուն տեսնելու եք Ձեր հանգստի ողջ ընթացքում, այդ պատճառով անհրաժեշտ է լավ հարաբերություններ ունենալ նրա հետ: Երբեք չես իմանա, թե ինչ կարող է պետք գալ Ձեզ հետագայում:
8. Տարբերակ չկա՞: Փորձեք տեղափոխվել հաջորդ օրը:
Վերջիվերջո կարող են այլ տարբերակներ ևս ի հայտ գալ կամ կարող եք կանխավ մեկ այլ հարմարավետ համար պատվիրել: Բաց տեքստով ասեք, որ դուք պատրաստ եք տեղափոխվել հաջորդ օրը և դա կարող է ձեզ տալ ավելի շատ հնարավորություն քայլերի համար:
9. Ամբողջովին առանց տարբերակների՞: Վայելեք հանգիստը և նոր քաղաքը:
Որքան շատ կկառչեք սենյակից և դրա թերություններից, այդքան քիչ ժամանակ կունենաք նոր տարածքը վայելելու համար: Չէ որ վերջիվերջո, եթե ժամանակը լավ է անցնում և դուք զբաղմունք ունեք, հյուրանոց կմտնեք հոգնած և գոհ: Միակ բանը, որը որ ձեզ պետք կգա դա տաք ջուրն է և անկողինը, իսկ այդ երկուսն էլ յուրաքանչյուր համարում էլ գոյություն ունի: