Բուսակերությունը և նրա ավելի խիստ ձևը՝ վեգանիզմը, վերջին տարիներին մեծ տարածում է գտնում աշխարհի երկրներում։ Չնայած սնման այս համակարգի անվիճելի օգտակարությանը, որը բացառում է մսի և այն մթերքների օգտագործումը, որոնք ստացվում են շահագործման և կենդանիների սպանության միջոցով, ժամանակակից զբոսաշրջիկներին այնքան էլ հեշտ չէ գտնել բուսակերական հաստատություն օտար երկրներում։
Lonely Planet զբոսաշրջային ամսագրի խմբագիրները սեփական հետաքննությունն են անցկացրել բուսակեր ճանապարհորդներին օգնելու նպատակով։ Առաջին հերթին պետք է տվյալ լեզվով սովորել հիմնական արտահայտությունները, որոնք վերաբերվում են ձեր սնման համակարգին։
Ճանապարհորդությունից առաջ ուսումնասիրեք հայտնի բուսակեր ճանապարհորդների էջերը #vegantravel հեշտեգով Instagram-ում։
Բուսակերների համար ամենաբաց տուրիստական ուղղությունների թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսպանիայի հյուսիսային հատվածը, և Ասիայի շատ երկրներ, իսկ Ֆրանսիայում և Բելգիայում ուտեստների մեծ մասը հիմնված են մսի կամ դրա արգանակի վրա։