Խորհուրդներ այն զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում են երեխաների հետ քայլարշավի գնալ ճանապարհորդության ընթացքում

Շատ ծնողների մոտ երեխաների հետ ճանապարհորդության գաղափարը սթրես է առաջացնում․ նման ուղևորության ընթացքում կարող են ծագել բազմաթիվ անկանխատեսելի իրավիճակներ։ Բացի այդ, բոլոր փոքրիկները մեծ ուշադրություն են պահանջում և չեն սիրում ձանձրանալ։

LonelyPlanet զբոսաշրջային պորտալի խմբագիրները կիսվել են երեխաների հետ ճանապարհորդելու սեփական փորձով և կազմել խորհուրդների ցանկ նրանց համար, ովքեր ցանկանում են էքսկուրսիա անցկացնել կամ պարզապես զբոսնել երեխաների հետ։

Tips for tourists planning to walking with their children during the trip1. Պլանավորեք ձեր երթուղին միասին;
2. Դանդաղեցրեք քայլքը և մի ստիպեք փոքրիկին վազել ձեր հետևից;
3. Նախապես մտածեք անկանխատեսելի իրավիճակների և երեխայի ցանկությունների մասին (տաք հագուստ, ուտելիք, ըմպելիք և այլն);
4. Կրճատեք ցանկալի երթուղին կամ, առհասարակ, ընդհատեք զբոսանքը, եթե փոքրիկն ասում է, որ հոգնել է;
5. Փորձեք պարբերաբար փոքրիկի ուշադրությունը գրավել մանրուքների վրա, որոնք կարող են հետաքրքրել նրան;
6. Ցանկացած փոքրիկի հետաքրքիր են ոչ թե  տեսարժան վայրերը, այլ նրանց հետ կապված լեգենդները, առասպելները և սարսափելի պատմությունները;
7. Նախապես պայմանավորվեք երեխայի հետ նրա համբերության և տոկունության համար փոխհատուցման մասին (օրինակ, զբոսանքի ավարտին նա կարող է ստանալ պաղպաղակ կամ որևէ նվեր);
8. Եթե փոքրիկը ցանկանում է կանգ առնել և խաղալ մոտակա խաղահրապարակում, կերակրել թռչուններին, վայելել տերևաթափը կամ պարզապես հանգստանալ, մի արգելեք նրան անել դա։

You might also like