Նախքան ճանապարհորդության մեկնելը անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչ եք Դուք ուզում այդ ճանապարհորդությունից: Եթե ցուրտ և անձրևոտ աշնանը ջերմություն եք ուզում, ապա ավելի լավ է մեկնեք Թայլանդի ափ` Բանգկոկ քաղաք: Չէ որ ձմեռը (դեկտեմբերից փետրվար) հիանալի սեզոն է այս երկրում հանգիստ անցկացնելու համար. օդի ջերմաստիճանը + 20Сдо + 32С է, իսկ ջրի ջերմաստիճանը` +25С: Բանգկոկը շատ գեղատեսիլ վայր է, որը երբեմն հիշեցնում է հրաշալի Վենետիկը, քանի որ շատ թաղամասեր գտնվում են ջրերի վրա: Միգուցե այդ պատճառով է քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում «պալատ աստվածների համար` ստեղծված աստվածների կողմից դրախտում»:
Եթե հնարավորություն ունենաք տեսնելու Բանգկոկը, ապա էքսկուրսիան սկսեք հայտնի Վան Ֆրա Կեո տաճար այցելությամբ, որը տեղակայված է թագավորական պալատում, ինչպես նաև` Վան Արուն և Վան Ֆո վանական համալիրներ այցելելով: Դուք չեք զղջա, որ ժամանակ եք ծախսել` այցելելով այս վանքերը, քանի որ այստեղ կտեսնեք պառկած Բուդդայի ոսկե արձանիկը` 46 մետր երկարությամբ և 15մետր բարձրությամբ: Այցելեք տարբեր մատուռներ, տաղավարներ և աշտարակներ, որտեղ պահվում են մասունքներ:
Վառ տպավորություններ ստացեք Վան Արուն վանքից, որը կառուցված է մատի տեսքով և ունի 86 մետր բարձրություն: Անպայման այցելեք թագավորական պալատ` քաղաք քաղաքում` Բանգկոկի խորհրդանիշն ու սիրտը: Պալատի տարածքում` զմրուխտյա Բուդդայի տաճարում Դուք կարող եք տեսնել քաղաքի գլխավոր սրբությունը` Բուդդայի 75 սմ երկարությամբ արձանը, որը շուրջ 500 տարեկան է: Այս հինավուրց քաղաքում էքսկուրսիան կարելի է ավարտել նավակով զբոսանքով, որպեսզի տեսնել ջրի և նրա շուրջ գտնվող բնակիչների կյանքը:
Այնպես որ, եթե որոշել եք ճանապարհորդել, ապա մեկնեք Բանգկոկ: Քաղաք, որը կտա Ձեզ ամենահետաքրքիր և ոգևորիչ տպավորությունները, և վերադառնալով, Դուք դեռ երկար կհիշեք Թայլանդը` դիտելով լուսանկարները, որոնց վրա պատկերված է Ձեր և Բանգկոկի կյանքի երջանիկ պահերը: