Անկասկած, երեխաների հետ քաղաքային հանգիստը շատ է տարբերվում ռոմանտիկ ճանապարհորդությունից կամ ընկերների հետ ուղևորությունից․ հերթերը թանգարաններում, գիշերային կյանքը և նրբագեղ ռեստորանները հարմար չեն երեխաների համար։ Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիրները կիսվել են երեխաների հետ աշխարհի խոշոր քաղաքներում ճանապարհորդելու սեփական փորձով և հրապարակել խորհուրդների ցանկ նույնքան համարձակ ծնողների համար։
– Ճանապարհորդությունից առաջ ծանոթացրեք փոքրիկին մեկնման վայրի հետ խաղային ֆորմատով՝ մուլտֆիլմեր կամ գրքեր, որի գործողությունները կատարվում են այդ քաղաքում։
– Անկախ նրանից, թե բնակարան կվարձակալեք, թե հյուրանոցային համար կամրագրեք՝ հոգ տարեք, որ այն մոտ լինի քաղաքային տրանսպորտին և քաղաքի կենտրոնական թաղամասերին։
– Պատրաստ եղեք փոխել ձեր պլանները երեխաների հոգնածության համ տրամադրության փոփոխության պատճառով։
– Նախապես պլանավորեք զվարճանքների ցանկ անձրևային եղանակի համար։
– Ձեզ մոտ ունեցեք սենդվիչներ կամ այլ պատառներ, որոնք կհագեցնեն ձեր փոքրիկի քաղցը ցանկացած իրավիճակում։
– Թույլ տվեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հուշանվեր ընտրել տան կամ ընկերների համար։