Մեր մոլորակի միլիոնավոր բնակիչներ տառապում են տարբեր աստիճանի բարդության ալերգիկ ռեակցիայով։ Եվ իհարկե, այս հիվանդության ավելի բարդ դրսևորում և մեծ թվով հարակից համախտանիշներ ունեցող մարդկանց համար հատկապես դժվար է ճանապարհորդելիս, մասնավորապես՝ ավիաթռիչքի ժամանակ։
Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիրները որոշել են կիսվել սեփական փորձով և օգնել ալերգիայով տառապող ուղևորներին թռիչքը հնարավորինս թեթև տանել։
Առաջին հերթին, պետք է ընտրված ավիաընկերության ներկայացուցիչներին նամակ հղել, որում մանրամասնությամբ կնկարագրվի ձեր վիճակը։ Որոշ ավիաընկերություններ, ինչպիսիք են՝ Qantas-ը, Malaysia Airlines-ը, JetBlue-ը և Emirates-ը, ցուցաբերում են մեծագույն հանդուրժողականություն և թույլատրում իրենց հաճախորդներին ինքնաթիռի սրահ բարձրացնել բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները, այդ թվում՝ էպինեֆրին (սրացած վիճակում օգնություն ցույց տալու դեղորայք)։ Մյուս ավիաընկերությունները պահանջում են դեղատոմս կամ նամակ բուժող բժշկից։ Այդ պատճառով ճանապարհորդությունից առաջ պարտադիր պետք է ճշտել դեղորայքի տեղափոխման պայմանները։
Ձեր հիվանդության մասին ավիաընկերության աշխատակիցներին պետք է հիշեցնել թռիչքից մեկ ամիս, մեկ շաբաթ և երկու օր առաջ ևս։ Ուղևորներին, ովքեր ունեն սննդային ալերգիա, խորհուրդ է տրվում ինքնաթիռ տանել սեփական ուտելիքները։
Թռիչքի համար անհրաժեշտ իրերի ցանկում նաև պետք է լինեն խոնավ անձեռոցիկները և ցանկացած հակաբակտերիալ միջոց։