Տուրիստական նորություններ նախագիծը սկսում է նոր խորագիր՝ Օրվա խորհուրդը: Այսուհետ Ձեզ կներկայացնենք մեկ փոքրիկ, բայց շատ օգտակար խորհուրդ: Բոլոր խորհուրդները կլինեն ճանապարհորդության վերաբերյալ, բայց տարբեր թեմաներով՝ թռիչքներից մինչև վիզա, նորաձև բարերից մինչև համեղ ուտեստներով սրճարան: Սկսենք քաղցրից…
Ճաշակին ընկեր չկա, իհարկե, բայց քաղցրի սիրահարները, շրջելով ամբողջ աշխարհը, վստահեցնում են, որ լավագույն չիզքեյքերը Նյու Յորքում են: Բիսկվիթային հիմք, խիտ, անուշաբույր լցոն, ելակե ջեմի թանձրուկ և շատ մեծ չափաբաժիններ. այս ամենը նյույորքյան չիփքեյքերն են: Կուլտային վայրը, որտեղ պիկ ժամերին մեծ հերթ է գոյանում պանրային աղանդերի համար, համարվում է Բրունկլինի Junior’s ռեստորանը 386 Flatbush Avenue-ում: Այս վայրը բացվել է 1950 թվականին և դեռևս հիշեցնում է այն ժամանակվա ռոմանտիկայի մասին:
Ջունիորսի չիզքեյքերի համար, որոնք պատրաստված են Ռոուզեն ընտանիքի հատուկ բաղադրատոմսով, Բրունկլին բոլոր հնարավոր առիթներով գալիս են նույնիսկ հայտնիները: Իրենց երկրպագուներին մոտ լինելու համար Ջունիորսները ևս երեք ռեստորան են բացել, որոնցից երկուսը՝ Մանհեթենում: Ամենահայտնին գտնվում է Տայմս Սքվերում՝ 45-րդ փողոցի արևմտյան մասում՝ Բրոդվեյի և Ութերորդ պողոտայի անկյունում, երկրորդը՝ Գրանդ Ցենտրալ Տերմինալում: Եթե հայտնվեք Նյու Յորքում, չմոռանաք այցելել այստեղ: