Օրվա խորհուրդը. Ինչպես մտնել թանգարան առանց հերթի

Հերթերը պետք է հավերժ մնան անցյալում. այսպես են կարծում շատ առաջադեմ թանգարաններ: Որպեսզի արագացնեն գործընթացը, նրանցից շատերը գործի են դրել մի քանի մեթոդներ. ինչպես շատ հին, այնպես էլ՝ առաջադեմ:

1. Տոմսերը գնե՛ք օնլայն: Մուտք գործեք թանգարանի կայք, գնեք տոմսը օնլայն, տպեք այն և մոտեցեք հենց մուտքին՝ լայն ժպտալով տոմսարկղի առջևի երկար հերթին:

Museum ticket

2. Գնե՛ք սիթի-փասս: Սիթի-փասսով (քարտ, որով կարելի է մեծ զեղչերով այցելել տեսարժան վայրերի մեծ մասը) անհրաժեշտ է մոտենալ հենց տոմսային վերահսկողության կետ: Այնտեղ կամ կսկանավորեն քարտը կամ կկնքեն այն, և Դուք արդեն ներսում եք:

City-pass

3. Այլընտրանքային մուտքեր: Շատ թանգարաններ ունեն երկու-երեք մուտք շենքի տարբեր կողմերից: Փորձեք խուսափել հերթից՝ ներս մտնելով ետևի դռնից: Ավելի լավ է նախօրոք հետաքրքրվել այլընտրանքային մուտքերի և ելքերի  մասին:

Museum doors

You might also like