Time Out-ն անվանել է Դուբայի լավագույն ռեստորանները
Դուբայի լավագույն ռեստորանը իտալական Il Borro Tuscan Bistro-ն է, որի մթերքները բերվում են Տոսկանայից։
Բրիտանական Time Out ժամանցային ամսագրի Դուբայի մասնաճյուղը անվանել է Դուբայի գլխավոր ռեստորանները։ Ինչպես հայտնում է Arabian Business պարբերականը՝ տարվա լավագույն ռեստորան ու Time Out Dubai 2018-ի հաղթող է ճանաչվել իտալական Il Borro Tuscan Bistro հաստատությունը, որը գտնվում է Jumeirah Al Naseem համալիրում։ Հատկանշական է, որ նրա խոհարարները պատրաստում են իրենց ուտեստները Տոսկանայից ստացված մթերքներով։ Բացի այդ, փորձագետները Il Borro Tuscan Bistro-ն անվանել են Դուբայի լավագույն իտալական ռեստորանը։
Time Out Dubai 2018-ի մյուս հաղթողներն են․
- Լավագույն ասիական ռեստորան՝ 3 Fils, Jumeirah Fishing Harbour։
- Լավագույն չինական ռեստորան՝ Hakkasan, Jumeirah Emirates Towers։
- Լավագույն եվրոպական ռեստորան՝ folly by Nick & Scott, Souk Madinat Jumeirah։
- Լավագույն ֆրանսիական ռեստորան՝ La Petite Maison, DIFC։
- Լավագույն հնդկական ռեստորան՝ Trèsind, Nassima Royal Hotel։
- Լավագույն ճապոնական ռեստորան՝ Zuma, Gate Village, DIFC։
- Հարավային Ամերիկայի խոհանոցով լավագույն ռեստորանը՝ LIMA Dubai, City Walk։
- Լավագույն լիբանանյան ռեստորան՝ Al Nafoorah, Jumeirah Emirates Towers։
- Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների լավագույն ռեստորան՝ Rüya, Grosvenor House, Dubai Marina։
- Լավագույն հյուսիսամերիկյան և կարիբյան ռեստորան՝ Miss Lily’s, Sheraton Grand Hotel Dubai։
- Թայլանդական խոհանոցի լավագույն ռեստորան՝ Thiptara, Palace Downtown Dubai։
- Լավագույն թեյարան՝ At.mosphere Restaurant and Lounge, Burj Khalifa, Downtown Dubai։
- Լավագույն բարային ճաշացանկ՝ Lock, Stock & Barrel, Grand Millennium Hotel։
- Լավագույն ռեստորանային նախաճաշ՝ Reform Social & Grill, The Lakes։
- Լավագույն ռեստորանային բրանչ՝ Zuma, Gate Village, DIFC։
- Լավագույն բյուջետային հաստատություն՝ Ayubowan, Lake Point Tower, Cluster N, JLT։
- Լավագույն սրճարան՝ Jolie Boutique & Café, City Walk։
- Լավագույն բացօթյա հաստատություն՝ Boardwalk. Dubai Creek Golf & Yacht Club, Deira։
- Փաբի լավագույն ճաշացանկ՝ Reform Social & Grill, The Lakes։
- Ռոմանտիկ ընթրիքի համար լավագույն հաստատությունը՝ Thiptara, Palace Downtown Dubai։
- Լավագույն ծովային ռեստորան՝ Ossiano, Atlantis The Palm, Palm Jumeirah։
- Լավագույն սթեյք հաուս՝ Winner: J&G Steakhouse, The St. Regis Dubai, Al Habtoor City։
- Նորեկներ՝ BB Social Dining, Gate Village 8, DIFC և Flamingo Room by tashas, Jumeirah Al Naseem։