Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:
Իյա (Սանտորինի, Հունաստան)
Իյա քաղաքի ամենաբարձր կետը մեծ ճանաչում ունի ռոմանտիկների շրջանում, ովքեր սիրում են հետևել արևածագերին և մայրամուտներին: Ծակոտկեն հրաբխային ապարները և սպիտակա-երկնագույն տները իջնում են դեպի Էգեյան ծովի պարզ ջրերը: Այս ամենը քաղաքւ դարձնում են աշխարհի ամենալուսանկարվող վայրերից մեկը:
Օրվա երկրորդ կեսին մարդիկ զբաղեցնում են ռեստորանները և անհամբեր սպասում, թե երբ հունական արևը կասի «Θα τα πούμε αύριο»` «Մինչ վաղը»: