Տոմսեր, հյուրանոցներ, օդանավակայանի ծառայություններ․ ինչի՞ դիմաց կարելի է վճարել բիթքոյնով
Կրիպտոարժույթով արդեն կարելի է ավիատոմս գնել, վճարել հյուրանոցային համարի դիմաց և օգտվել օդանավակայնի ծառայություններից։
Բրիսբենի արվարձանում գտնվող խոշորագույն ավստրալիական օդանավակայանը թույլ կտա ճանապարհորդներին վճարում կատարել բիթքոյնով։ Այդ մասին գրում է iTnews պորտալը։
Բրիսբենի օդանավակայանը աշխարհում առաջինը կսկսի իր ծառայությունների դիմաց ընդունել թվային արժույթ։ Օդակայանի ղեկավարությունը արդեն գործարք է կնքել TravelbyBit ընկերության հետ, որը կապահովի բոլոր տեխնիկական գործընթացները՝ կապված նոր արժույթի հաշվարկի հետ։
Բիթքոյնով հնարավոր կլինի վճարել սրճարանում, ռեստորանում, հուշանվերների խանութում և թերթի կրպակներում, որոնք գտնվում են բրիսբենյան օդանավակայանի տարածքում։ Ռազմավարական պլանավորման և զարգացման գծով տնօրեն Ռուել Հելլեմոնսի խոսքերով՝ աշխարհում շատ մարդիկ գումար են ներդնում թվային արժույթում, և նրանցից շատերը ճանապարհորդում են աշխարհով մեկ։ Այդ պատճառով արժե առաջարկել վճարել կրիպտոարժույթով մեր տերմինալներում․ նշել է նա։ Բացի այդ, Հելլեմոնսը վստահ է, որ կրիպտովճարներ շուտով կկատարվեն Քվինսլենդի մի շարք զբոսաշրջային օբեկտներում , իսկ այնուհետև՝ ամբողջ Ավստրալիայում։
2017 թվականի մայիսին ճապոնական Peach Aviation ավիաընկերությունը առաջինը սկսեց ընդունել բիթքոյնը ավիատոմսերի վճարման համար։ Դեկտեմբերին վիրտուալ արժույթով վճարելու հնարավորության մասին հայտարարել Ֆլորենցիայի Plaza Lucchesi հյուրանոցը։ Ընդ որում, գիշերելու համար կարելի է վճարել սմարթֆոնի օգնությամբ։ Ներկայումս բիթքոյնի փոխարժեքը կազմում է 11 288 ամերիկյան դոլար։