«Աշխարհի վերջից հետոյվա» տոմսերը արդեն վաճառվել են

Մայաների մարգարեությունը, որը խոստանում է արագ և անխուսափելի աշխարհի վերջ, հանգեցրել է «մեկ ուղղությամբ» տոմսերի որոնման աճի: Skyscanner ավիատոմսերի օնլայն որոնման համակարգի տվյալներով՝ դեպի Ֆրանսիայի հարավ տոմսերի պահանջարկը աճել է 41%-ով, իսկ դեպի Թուրքիա՝ 30%-ով: Բանն այն է, որ «աշխարհի վերջի» հիպոթեզի ջատագովների կարծիքով՝ համաշխարհային ջրհեղեղից հնարավոր կլինի փրկվել միայն երկու վայրում՝  Ֆրանսիայի հարավում գտնվող Բյուգարաշ գյուղում և Թուրքիայի Շիրինջե գյուղում: 

December 21

«Մենք շատ զարմացել էինք դեպի Ֆրանսիայի հարավ և Շիրինջե գյուղ դեկտեմբերի 21-ի՝ մայաների օրացույցով վերջին օրվա  տոմսերի նման մեծ պահանջարկով: Չնայած դրան՝Skyscanner-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ը ճանապարհորդությունների համար ամենապահանջված օրն է: Այնպես որ, ոք բոլորն են հավատում աշխարհի վերջին»,– վիճակագրությւոնը մեկնաբանել է Skyscanner-ի ռուսական շուկայի զարգացման տնօրեն Տատյանա Դանիլովան:

Bugarach

You might also like