Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում են քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգստի կարգավորման աշխատանքները: Ավելի վաղ, էմիրություններից մեկը պաշտոնապես արգելեց լողափում կրել բիկինի և լողավարտիք:
Այժմ Դուբայում խստորեն սահմանափակել են լողափային գոտի այցելությունները: Մասնավորապես, Al Mamzar լողափում տղամարդկանց մուտքը կարգելվի երկուշաբթի օրերին, իսկ Jumeirah լողափում՝ չորեքշաբթի և կիրակի օրերին. գրում է Khaleejtimes.com-ը: Այդպիսով, շաբաթական երեք օր քաղաքային հայտնի լողափերը կտրամադրվեն միայն կանանց:
Բացի այդ, Al Mamzar հանգստյան գոտու առաջին, երկրորդ և հինգերորդ լողափերը կգտնվեն միայն զբոսաշրջիկների հայեցողության տակ (տեղաբնակներին այստեղ չեն թողնի), իսկ համար չորս լողափ կայցելեն միայն ընտանիքով հանգստացողները: Ուսանողներին էլ արգելված է այցելել Al Mamzar-ի երրորդ լողափ: Հարկ է նշել, որ ավելի վաղ Դուբայում «կանանց լողափային օրերը» չորսն էին: Թե ինչու դրանք դարձան երեքը, պարզ չէ: