Նյու Յորքի Reputation Institute-ի կողմից պատրաստված «City Rep Trak»-ի ամենամյա հետոզոտությունների տվյալներով, որը կազմվել է աշխարհի 15 երկրների 35 հազար մարդկանց հարցման արդյունքներով, ուսումնասիրվել են 59 երկրների 100 տարբեր քաղաքները: Լավ համբավ ունեցող քաղաքների առաջատարն է համարվել Լոնդոնը:
Այնուհետև իրար են հաջորդել Ժնևը (Շվեյցարիա), Սիդնեյը (Ավստրալիա) և Վիեննան (Ավստրիա): Թոփ 10 լավագույն հարգված քաղաքների ցուցակում են ընդգրկվել նաև երեք իտալական քաղաքները` Վենետիկ (5-րդ տեղ), Հռոմ (6-րդ տեղ) և Ֆլորենցիան (9-րդ տեղ), որոնք առաջ են անցել անգամ Փարիզից (11-րդ տեղ) և Նյու Յորքից (25-րդ տեղ): Նշենք նաև, որ Կիևը այս վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 56-րդ տեղը, իսկ Մոսկվան 70-րդ հորիզոնականը:
Հարցման մասնակիցները գնահատել են քաղաքները (0-ից 100 միավոր) հետևյալ կողմերից` քաղաքի նկատմամբ դրական վերաբերմունք, հարգանք, հիացմունք, վստահություն, ինչպես նաև` տնտեսական, վարչական և այլ գործոններով: Սակայն փորձագետները պարզել են, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը կարևորություն է տվել «քաղաքի և բնակիչների անվտանգությանը»: