Մեծ Բրիտանիայում հազարավոր ծնողների տուգանել են ուսումնական շրջանում երեխաների հետ հանգստի մեկնելու համար

Բավականին հետաքրքիր օրենք է գործում Մառախլապատ Ալբիոնում․ծնողներին տուգանք է հասնում երեխաների հետ ուսումնական շրջանում հանգստի մեկնելու համար։

Thousands of parents fined for vacation with children during school hours in Britain

Բրիտանական կառավարությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ վերջին ակադեմիական տարվա ընթացքում նման արարքի համար տուգանվել է ավելի քան  50 հազար ծնող։ Անցյալ տարի նման իրավախախտումների քանակը գրեթե մեկ քառորդով  պակաս է եղել։

Thousands of parents fined for vacation with children during school hours in Britain

Տուգանքների մասին տեղեկատվությունը հրապարակվել է այն բանց հետո, երբ հայրը բողոք էր ներկայացրել և հրաժարվել մուծել տուգանք վեցամյա աղջկա հետ Դիսնեյլենդ մեկնելու համար և շահել գործը։ Այդ կապակցությամբ՝ բրիտանացիները սկսել էին քվեարկել ծնողներից տուգանքները հանելու համար նշելով, որ արձակուրդի ընթացքում ճանապարհորդությունների գները շատ բարձր են։ Կառավարության հիմնական փաստարկն այն է, որ դասերի բացթողումը բացասական է արդրադառնում երեխաների կրթական գործընթացի վրա։

You might also like