Մահմեդականների համար սուրբ ամիսը` Ռամադանը, այս տարի նշվում է հուլիսի 21-ից օգոստոսի 19-ը` տորիստական սեզոնի պիկին: Զբոսաշրջիկներին արժի իմանալ այս շրջանում մահմեդական երկրներում ընդունված սահմանափակումների մասին:
Ռամադանը անվանում են ծոմ պահելու ամիս` «սաում»: Մահմեդական ծոմը նշանակում է ամբողջապես հրաժարվել սնունդից, խմիչքից և ծխելուց ցերեկով: Մութն ընկնելուն պես արգելքները հանվում են, սակայն գայթակղությանը տրվել խորհուրդ չի տրվում: Ռամադանի ընթացքում մահմեդականները պետք է իրենց ժամանակը անցկացնեն աղոթելով, Ղուրանը կարդալով և աստվածահաճո գործունեությամբ:
Այս ընթացքում մահմեդական երկրներում նկատելիորեն պակասում է ձեռնարկատիրական գործունեությունը, կրճատվում է աշխատանքային օրը, ակտիվանում են կրոնական տրամադրությունները, ամեօրյա կյանքը տեղափոխվում է երեկո կամ գիշեր:
Զբոսաշրջիկները, ովքեր պատրաստվում են այցելել մահմեդական բնակչություն ունեցող երկիր այս շրջանում, պետք է պատրաստ լինեն նրան, որ այդ ամենը կանդրադառնա նաև իրենց վրա: Նույնիսկ այնպիսի տուրիստական վայրերում, ինչպիսին են ԱՄԷ-ն կամ Ինդոնեզիան, հյուրերը լավ կլինի իրենց պահեն այնպես, որպեսզի չբորբոքեն տեղացիներին: