Սելֆի անելուց առաջ մտածե՛ք

the top list of the most ridiculous SELF 2014Բրիտանական The Daily Mail  պարբերականը  հրապարակել է 2014 թվականի ամենաանհեթեթ սելֆիների վարկանիշային աղյուսակը: Հակառեյթինգում են հայտնվել անպարկեշտ և աննրբանկատ ինքնանկարները, որոնք օգտատերերը հրապարակել են սոցիալական ցանցերում անցած տարվա ընթացքում: Հակառեյթինգում հայտնվելու համար հիմք են հանդիսացել լուսանկարի ֆոնին հայտնված անիմաստ և խայտառակ մարդիկ կամ առարկաները: Օրինակ, սելֆիների հեղինակներից մեկը անմահացրել է the top list of the most ridiculous SELF 2014իրեն խեղդվող մարդու ֆոնին, մյուսը՝ դագաղի, իսկ երրորդը՝ որպես դեկորացիա ընտրել է ինքնաթիռի ծխացող սրահը: Ցանկի հերոսուհիներից մեկը սելֆի է արել լողազգեստով՝ ձեռքին պահելով աճյունասափոր: Մեկ ուրիշը՝ բուժքույր կամ բժիշկ, ինքնանկարահանվել է վիրահատարանում վիրահատական սեղանին պառկած հիվանդի հետ: Սմարթֆոնի տեսացիկի օգնությամբ լուսանկարներ անելու սիրահարները նաև լուսանկարել են իրենց ահաբեկիչների կողմից գրավված սիդնեյյան սրճարանում, այրվող շենքերում, Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ:the top list of the most ridiculous SELF 2014 «Ինքնանկարների«Սելֆի» բառը (selfie-ինքնալուսանկար) լայն տարածում է գտել  2013-թվականին: Այդ ժամանակ էլ Օքսվորդի բառարանի հեղինակները «սելֆին» ճանաչեցին տարվա բառ՝ բացատրելով իերնց ընտրությունը նրանով, որ  2012 թվականի համեմատ դրա կիրառումը ավելացել է  17 հազար տոկոսով: 2014 թվականի բառ անգլերենի Collins English Dictionary  բառարանը անվանել է photobomb-ը: Այն նշանակում է  նկար, որի միտքը խախտվել է հետին պլանում հայտնված ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կողմից:

You might also like