Իրեր, որոնք զբոսաշրջիկներն համարում են մեկանգամյա օգտագործման

Ամենից ոչ պետքական են ճանաչվել հարդարանքի պարագաները, գրքերն ու հագուստը։
Sunshine զբոսաշրջային գործակալությունը հրապարակել է իրերի ցանկ, որոնք զբոսաշրջիկները առավել հաճախ են թողնում հանգստի վայրում։ Ինչպես պարզվել է՝ շատ հաճախ ճանապարհորդները դիտմամբ չեն վերցնում  իրենց հետ սրբիչները, գրքերը, հագուստը և հարդարման պարագաները։

Things tourists considered "disposable"
Վերջերս անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց 57%-ը իրերը թողնում է հանգստի վայրում, որպեսզի տեղ ազատի ճամպրուկում։ Հարցվածների 28%-ը ասել է, որ նետում է որոշ իրեր, քանի որ դրանք համարում է միանգամյա օգտագործման։ Նման ոչ պետքական իրերի միջին արժեքը, ըստ հետազոտության, կազմում է շուրջ $245 դոլար։
Զբոսաշրջիկների կողմից հանգստի վայրում թողնվող ամենատարածված իրերի ցանկը․

– Քիչ օգտագործված հարդարման պարագաներ- 75%;
– Արևապաշտպան լոսյոններ-62%;
– Լողափնյա սրբիչ- 53%;
– Գրքեր- 50%;
– Հագուստ- 48%
– Կոշիկ- 36%;
– Լողավազանի աքսեսուարներ (օրինակ՝ փչովի նավակ) – 21%;
– Լողափնյա աքսեսուարներ (օրինակ՝ լողափնյա հովանոց, շեզլոնգ) – 16%;
– Փաթեթավորված ուտելիքներ (օրինակ՝ կոնֆետներ, չիփսեր) – 8%;
– Նորաձև աքսեսուարներ(գլխարկ, գոտի և այլն) – 6%։

You might also like