Բեռլինը, շնորհիվ մշտապես աճող ժողովրդականության, դադարել է ոգեշնչել իր բազմաթիվ նախկին երկրպագուներին: Եվ դա այն բանի պատճառով, որ Գերմանիայի մայրաքաղաքը դարձել է իր սեփական հաջողությունների զոհը: Բայց ամեն դեպքում, դա զարմանալի քաղաք է, որ հարկավոր է անպայման տեսնել: Եվ մենք կպատմենք ձեզ, ինչպես անել, որպեսզի արդյունքում չզղջաք ձեր այցելության համար: Բեռլինը շատ կոսմոպոլիտ քաղաք է, որը կարողացել է պահպանել իր խորամանկ հմայքը, հնաոճ, անտիկ խանութները և գրախանութները, ինչպես նաև «հնամյա» ռեստորանները և բարերը, որոնցից Եվրոպայում ուրիշ տեղ չեք էլ գտնի: Այսպես, ի՞նչ հարկավոր չէ անել Բեռլինում:
Հրաժարվեք ձմռանը Բեռլին այցելությունից
Ձմեռային Բեռլինը կարող ենք վստահ անվանել Եվրոպայի ամենաճնշող զբոսաշրջային ուղղություններից մեկը: Արևը ձմռանը մայր է մտնում մոտավորապես 16:00-ին, իսկ եղանակը այնքան անպամած է լինում, որ ցանկություն է առաջանում անմիջապես դիմել հոգեբանի օգնությանը: Փողոցները ցեխոտ են, աղբը և ծառերից թափված տերևները ամբողջովին մաքրած չէ: Բացի դրանից, կորում է բեռլինյան ռետրո ճարտարապետության ողջ հմայքը, որը մերկ ծառերի ֆոնի վրա վերածվում է տխուր բարձրահարկ շենքերի հավաքածուի:
Իսկ ահա ամռանը Բեռլինը աննկարագրելի է: Այն անտանելի կանաչ քաղաք է, որտեղ արևը շողում է մինչև երեկոյան ժամը 11:00-ն: Առաջին հերթին ամռանը աշխատում են բոլոր ճամփեզրային սրճարանները, որոնցից շատերում արժե փնտրել Բեռլինի էությունը: Երկրորդ. դուք չեք ափսոսի ձեր ընտրության համար, եթե որոշեք թռչել «Աթենքը Շպրեում», երբ այնտեղ թագավորում է դեկտեմբերը:
Ողջ ժամանակը մի անցկացրեք Արևելյան Բեռլինում
Այո, այն մասը քաղաքի, որը նախկինում պատկանել է ԳԴՀ-ին, համարվում է Եվրոպայի ամենաժամանակակից շրջաններից մեկը: Այո, Արևելյան Բեռլինը կարող է հպարտանալ իր պատմությամբ: Եվ այստեղ ամեն տարի բացվում է բազմաթիվ ռեստորաններ և այլ կառույցներ, որոնք խոստանում են տոն աչքերի և ստամոքսի համար: Բայց տեսնելով դուք կհասկանաք, որ «բեռլինյան արևելքի» մեծ մասը լի է զբոսաշրջիկներով, բազմաթիվ կառույցներ չափազանց մաքուր են, այդ պատճառով էլ ձանձրալի են: Իհարկե դա իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են վերհիշել ցածրորակ ապրանքները և պլանային տնտեսությունը:
Մի շրջեք Պոտսդամի հրապարակով
Ժամանակին այս տարածքը եղել է Եվրապայի ամենաբնակեցվածը, որտեղ շուրջօրյա աշխատել են սրճարանները, որտեղ հավաքվել են գրողները և հեղափոխականները: Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պոտսդդամի հրապարակը գրեթե ջնջվել էր երկրի վրայից: Եվ այժմ այս պերճաշուք վայրը վառ օրինակ է, թե ինչպես չպետք է վերակառուցեն հսկա քաղաքները: Այժմ հրապարակում գերակշռում են անձև մուլտիպլեքսները և պաթոսային H&M և Zara բուտիկները: Նախկինում այստեղ ճարտարապետական կարգ ու կանոն են ցանկացել հաստատել այնպիսի ճարտարապետներ, ինչպիսիք են Ռիչարդ Ռոջերսը և Ռենցո Պյանոն, բայց հետո բոլոր հանճարեղ նախագծերը կրճատվել են քիչ բյուջեի և ոչ տաղանդավոր ճարտարապետների պատճառով: Տեղաբնիկները այցելում են այստեղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պոտսդամի հրապարակը այժմ ոչ ոքի չի ուրախացնում, բացի դպրոցականներից, ովքեր, դասերը բաց թողնելով, գալիս են Arkaden առևտրի կենտրոն:
Բացի ձանձրալի տեսարժան վայրից ձեր համար բացահայտեք Պոտսդամի Պլացը: Օրինակ Միտտե շրջանը համարվում է քաղաքում մշտապես զարգացող և վերանորոգված կենտրոնի վառ օրինակ, որտեղ իդեալական համադրված են հնագոյն և ժամանակակից ճարտարապետությունը: Ռոզա Լյուքսեմբուրգի և Տորշտրասսե փողոցների վրա հնարավոր է գտնել կանացի գլխարկներ պատրաստող Rike Feurstein-ի և հիպստերիկ ակնոցների դիզայների Mykita-ի բոտիկները, իսկ Կուրֆյուրստենշտրասսեում` հնագույն հայելիներով և ոսկեզօծ կաշիներով «Էյնշտեյն սրճարանը»:
Եթե «սթրիթ-ֆուդը» Իսպանիայում և Ֆրանսիայում կարող ենք համարձակ ընդգրկել անհավանական համեղ տեսարժան վայրերի ցանկում, ապա Բեռլինի «մայթեզրային խորտիկները» համարվում են եվրոպական ֆաստ-ֆուդի ամենատարօրինակ և զզվելի ներկայացուցիչը: Այնպես որ, եթե որոշեք փորձել տեղի խորովածը կամ արագ պատրաստվող ինչ-որ բան, գնեք ալժիրցի գնորդից, հիշեք «առեղծվածային մսի» մասին շշուկները և սննդի հետ կապված վերջին սկանդալները:
Ընտրությոն կատարեք հօգուտ էթնիկ ռեստորանների, որոնք պահում են վիետնամացի, չինացի, մեքսիկացի և ամերիկացի ներգաղթյալները: Ռոզենտալերշտրասսեում է գտնվում Cô Cô փոքրիկ ռեստորանը, որտեղ մատուցում են առաջնակարգ բուտերբրոդներ խոզի, տավարի մսով, մարինացված վարունգով և գազարով, իսկ Yumcha Heroes-ում կարող եք ուտել համեղ շանհայական խինկալի՝ պատրաստված խոզի մսից: Արագ և համեղ պատրաստվող սննդի «պապիկը» Բեռլինում համարվում է Monsieur Vuong ռեստորանը` Ալտե Շյոնգաուզերշտրասսեում, որտեղ քիչ գումարով կարող եք գնել լապշա և վիետնամական բրինձ:
Մի ըմպեք գերմանական գարեջուր
Ոչ վաղ անցյալում գերմանական գարեջուրը հայտնի էր ողջ աշխարհով մեկ և համարվում էր Mercedes-Benz-ի և BMW-ի հեղուկ անալոգը: Այն բանից հետո, երբ XVI դարում իշխանությունները օրենք հանեցին, համաձայն որի գարեջրի պատրաստման համար թույլատրվում է օգտագործել միայն երեք բաղադրիչներ (ջուր, գարի և գայլուկ), այդ ժամանակ մրցակիցներ չուներ: Բայց այսօր գերմանական գարեջուրը երբեմն նույնիսկ թույլ է, քան ամերիկյան և սառը անգլիական գարեջուրը: Երբ դուք այն ըմպում եք, տպավորություն է ստեղծվում, որ դուք աշխատում եք, ոչ թե հաճույք ստանում:
Մեկ գավաթ գարեջուրը փոխարինեք մեկ բաժակ համեղ գերմանական գինիով (միջինում մոտավորապես 3 դոլար արժե ցանկացած միջին ռեստորանում), որը այսօր գնահատվում է ոչ պակաս, քան անցյալում գերմանական գարեջուրը: Գերմանացիները գինին պատրաստել են Ռեյնա դաշտավայրում դեռևս Հռոմեական կայսրության օրոք: Ներկայումս ամենահայտնին «Ռիսլինգ» սպիտակ գինին է: Բավականին համեղ գինիներով է հայտնի այնպիսի գինեգործական կալվածքներ, ինչպիսիք են՝ Dr. Bürklin-Wolff-ը և Dönnhoff-ը, իսկ փրփրուն Schloss Vaux ևи Weingut Kirsten գինիները իրենց որակով կարող են մրցել անգամ շամպայնի հետ:
Մի այցելեք անցակետային Չարլիի թանգարան
Ֆրիդրիխշտրասս և Զիմմերշտրասս փողոցների խաչմերուկում` զբոսաշրջային Բեռլինի էպիկենտրոնում է գտնվում անցակետային «Չարլի» թանգարանը, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ քաղաքը բեռլինյան պատի միջոցով բաժանվել էր երկու մասի: Եվ չնայած դա նախկին Արևելյան և Արևմտյան Բեռլինի միակ խոշորագույն անցակետն քաղաքի կենտրոնում և այն վայրը, որտեղ խորհրդային և ամերիկյան տանկերը փորձել են իրենց ոււժերը 1961 թվականին, այսօր այս վայրում բավականին ծանր տեսարան է: Լի է զբոսաշրջային ռեստորաններով և հոշանվերային խանութներով: Դժվար է պատկերացնել ավելի մակերեսային ճանապարհ վերհիշելու անցյալի մարդկային տանջանքները և ահաբեկչությունները:
Այցելեք քիչ մարդաշատ թանգարաններ, քանի որ, որպես զբոսաշրջիկ, մարդաշատ վայրերում ձեզ հարմարավետ չեք զգա: Բեռլինը առատ է թանգարաններով, որոնք ուսումնասիրում են անցյալ դարի պատմության ամենամութ էջերը: Բերնաուերշտրասսում գտնվող Gedenkstätte Berliner Mauer-ը, որը գտնվում է բեռլինյան պատի քանդված վերջին պահպանված տարրերի մոտ, ունի այցելուների կենտրոն, որը հարուստ է դոկումենտալ նյութերով: Ոչ պակաս հետաքրքիր կլինի զբոսանքը Հոլոքոստի հիշատակի հուշակոթողով, որը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում` 4.7 ակր հողատարածք՝ պատված հազարավոր քարե սալիկներով:
Մի գնեք շրջայց հին «Տրաբանտ» ավտոմեքենայով
Արևելագերմանական ավտոարդյունաբերության հպարտությունը Trabant ավտոմեքենան է, որը ունի պլաստմասե կաղապար և շարժիչ, որի հզորությունը հավասար է գազոնային հնձող մեքենայի շարժիչի հզորությանը: Դա ծխացող և անհավանական դանդաղաշարժ մեքենա է, որը շատերի կարծիքով կատարյալ է ինքնասպանության համար: Այնուամենայնիվ, այսօր բեռլինյան փողոցներով շատ են երթևեկում բազմաթիվ հնագույն մեքենաները՝ ներկված ուրախ պատկերներով և փոքրամարմին զբոսաշրջիկներով: Տեղաբնակներին այս հնագույն ավտոմեքենաները անգամ նոստալգիկ հիշողություններ չեն առաջացնում:
Ավելի լավ է օգտվել հասարակական տրանսպորտից: Օրինակ օդային S-Bahn գնացքի պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի նոր Բեռլին: Անաղմուկ մետրոյի ցանցը, տրամվայները և ավտոբոսները ներառում են քաղաքի մոտավորապես 550 քառակուսի կիլոմետրը: Եվ այստեղ դուք կարող եք վարձել հեծանիվ, որով Բեռլինը իր ողջ հմայքով կբացվի ձեր առջև:
Մի զուգվեք
Չնայած Բեռլինում հնարավոր է հանդիպել նորաձևության տարբեր ներկայացուցիչների՝ սկսած նյու յորքյան հիփստերներից, վերջացրած ռոմանտիկ գործարար կոստյումներով, քաղաքացիները նախընտրում են հագնվել ոչ պաշտոնական, և եթե դուք հագել եք վերարկու և փողկապ, պատրաստ եղեք այն բանին, որ ձեզ կդնեն քաղաքական գործչի տեղ: Ցավոք, դա չի օգնի ձեզ ազատ շփվել տեղաբնիկների հետ և ճանաչել Բեռլինը այնպես, ինչպես որ կա իրականում:
Հագնվեք հարմարավետ: Եվ հետևեք, որպեսզի ձեր հագուստը համապատասխանի վայրին: Բեռլինը Փարիզ չէ, և այստեղ այնքան էլ չի ողջունվում բարձր նորաձևությունը: Այստեղ բոլորովին սովորական է համարվում դահուկային կոստյումը և ցնցոտիատված բամբակե վերնաշապիկը՝ գնված բարեգործական խանութից:
Անտեսեք Բեռլինի Կաֆեդրալ տաճարը
1905 թվականին կառուցված նեոռենեսանսյան հրեշը այլևս չի հիշեցնում կուչ եկած թեյնիկի, որը չի կարող ոգեշնչել ճարտարապետության իրական երկրպագուներին: Այս տաճարում չկա այն հմայքը, որով շողում են Ռեյմսում և Շարտեում գտնվող տաճարները՝ իրենց բարձր առաստաղներով և փայլուն գունավոր ապակիներով:
Դրա փոխարեն հիացեք մոդեռն ճարտարապետությամբ: ХХ դարի ամենահամարձակ կառույցներից դուք կգտնեք Պոտսդամերշտրասսում. Բեռլինյան ֆիլհարմոնիան, զարմանահրաշ հանդարտությամբ պետական գրադարանը, իր պարզությամբ զարմացնող նոր ազգային պատկերասրահը` Միս վան դեր Ռոեն: