Տեսարժան վայրեր, որոնք ձեզ խոցելի են դարձնում հաքերային հարձակումների համար

Փարիզի Աստվածամոր տաճարը և ֆրանսիական Դիսնեյլենդը հայտնվել են այն տեսարժան վայրերի եռյակում, որտեղ ավելի մեծ է բջջային հեռախոսների վրա հաքերային հարձակման հավանականությունը։ Վարկանիշային աղյուսակը կազմել է բջջային սարքերի անվտանգությամբ զբաղվող Skycure ընկերությունը։

480f2de6ce5f69dcb2f59d46367c53cb

Եվրոպական վայրերի ցանկում հայտնվել է նաև Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը։ Զբոսաշրջիկների համար համեմատաբար անվտանգ բոլոր հավաքատեղիները գտնվում են Եվրոպայից դուրս։ Դրանց թվում են Թաջ Մահալը և Չինական Մեծ պատը։ Փորձագետները նաև հավելել են, որ վնասակար WiFi-ցանցի միանալու ավելի մեծ հավանականություն ունեն Android հարթակով աշխատող սարքերը։

You might also like