Հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Տիերի Անրին դարձել է Booking.com հյուրանոցների ինտերնետ ամրագրման ծառայության պաշտոնական դեսպանը։ Նա հայտնվել է «Խաղը սկսվում է» անունը կրող նոր գովազդային արշավում․ նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։ Տեսանյութը նկարահանվել է ապրանքանիշի գլոբալ ամառային գովազդային արշավի շրջանակներում, որի նպատակն է օգնել զբոսաշրջիկներին գտնել բնակության համար իդեալական տարբերակ՝ ելնելով իրենց հետաքրքրություններից և նախընտրություններից։
Այլ հոդվածներ