Մեծ Բրիտանիա. Ի՞նչ են մոռանում զբոսաշրջիկները հյուրանոցի համարներում

Travelodge ընկերությունը, որը ավելի քան 500 հյուրանոց ունի ողջ Բրիտանիայում, հրապարակել է ամենատարօրինակ պարագաների ցանկը, որոնք հաճախորդները մոռացել են հյուրանոցի համարներում 2012 թվականի ընթացքում: Ամենազարմանալի իրերը, որոնք հյուրանոցի հավաքարարները գտել են համարներից  կանացի կրծքերի սիլիկոնե իմպլանտներն են, կենդանի պիտոն և 10000 ֆունտ արժողությամբ ամուսնական մատանի:

Wedding ring

 

Ընդ որում` հարկ է նշել, որ  Travelodge-ը բյուջետային հյուրանոցային ցանց է: Ինչպես նաև, եղել են դեպքեր, որ հեռանալիս հյուրերը մոռացել են կենդանի խեցգետիններով լի դույլեր, վիճակախաղի հաղթած տոմս, 50000 ֆունտ արժողությամբ Ռոլեքս ժամացույցներ, պահեստային անիվներ մեքենայի համար, Բուգատիի բանալիներ, 250000 ֆունտ արժողությամբ նամականիշների ալբոմ, խոհանոցային կոմբայն, պրոթեզ ատամներ, պարսկական կատւ, թագուհու 200 նկարների հավաքածու, այֆոն, չմշակված ալմազ:  Ինչպես պատմում է հյուրանոցային ցանցի մամուլի  քարտուղարը` վիճակախաղի հաղթած տոմսը թողել էին ներքնակի տակ` Ուոտֆորդում, բայց շահած գումարի չափը չեն բարձրաձայնում:

iPhone

Թանկարժեք  iPhone-ը գտել են Լոնդոնում, կանացի կրծքերի սիլիկոնե իմպլանտները Նյուքասլից են գտնվել, պիտոնը` Բրիստոլից, իսկ կենդանի խեցգետինները մոռացել էին Բրայտոնում:  Առավել տարածված իրերից, որոնք մոռացվել են հյուրանոցներում, դրանք հեռախոսների և նոթբուքների լիցքավորիչներն են, զուգարանային պարագաները, պայուսակներ, հագուստներ, բջջային հեռախոսներ և ճամպրուկներ: Իսկ առաջին տեղում է գտնվում Թեդի արջուկները:

Teddy bears

Անցած տարի  Travelodge-ի կորցրած իրերի ծառայությունը տերերին է վերադարձրել 76000 Թեդի արջուկներ: Ինչպես հայտնում է  The Telegraf-ը` ողջ իրերը, որոնք չեն գտնի իրենց տերերին 3 ամիսների ընթացքում, կտրամադրվեն  Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնին:

You might also like