Ստեղծվել է հատուկ տեսախցիկ, որը թույլ կտա զբոսաշրջիկներին բացառիկ լուսանկարներ անել

Հրաշագործ տեխնիկան թույլ չի տալիս իր սեփականատիրոջը լուսանկարել «ոչ օրիգինալ» պատկեր։ Գերմանիայում ստեղծել են հետաքրքիր տեսախցիկ։ Աշխատանքային ռեժիմում  GPS-ի օգնությամբ այն գտնում է իրեն քարտեզի վրա և փնտրում համացանցում լուսանկարներ՝ կապված այդ գեոլոկացիային և արված դրանից 30-35  մետր շառավղով։

There was a video camera, which allows tourists to make unique framesԵթե նման «արդյունք» համացանցում գտնվի երեսունհինգից ավել, տեսախցիկը, կոճակը սեղմելիս, կփակի փականը և կադրը չի ստացվի։ Դեռևս խելացի սարքը միայն  «հաշվում է» նույն վայրում արված լուսանկարների քանակը՝ հաշվի չառնելով դրանց «պարունակությունը»։

There was a video camera, which allows tourists to make unique framesԲայց հաղորդվում է, որ տեսախցիկի այդ «բացթողումը» շուտով կշտկվի։ Մոտ ապագայում սպասվում է  նաև սմարթֆոնների համար  նման գործառույթով հավելվածի ստեղծում։ Սարքի հեղինակները նշում են, որ դրա օգնությամբ ցանկանում են սովորեցնել ճանապարհորդներին լուսանկարել իսկապես յուրահատուկ կադրեր, և, միևնույն ժամանակ,  «մաքրել» համացանցը նույնատիպ լուսանկարներից։

You might also like