Չինաստան. Պեկինում կբացվի Ջեկի Չանի թեմատիկ այգին

Պեկինում նախատեսվում է սկսել նոր թեմատիկ այգու շինարարությունը, որը նվիրված կլինի Ջեկի Չանին. հայտնում է   Daily Telegraf-ը: Ջեկի Չանի այգու բացման ծրագրերի մասին լուրը հաստատել է նաև հենց ինքը` հոլիվուդյան դերասանը, չինական Weibo կայքի իր միկրոբլոգում:

 Jackie Chan

Այգին կգտնվի չինական արքայական ընտանիքի նախկին որսորդական հողերում, իսկ այգու համալիրը իր մեջ կներառի  5 գլխավոր թեմատիկ գոտի և տարբեր ցուցահանդեսային կենտրոններ, որտեղ կցուցադրվեն Ջեկի Չանի  հավաքածուները, որոնք նա հավաքել է  այս տարիների ընթացքում: Ինչպես հայտարարել է դերասանը` մանկության տարիներին նա ցանկացել է գնել ամնե ինչ, իսկ այժմ ցանկանում է կիսվել այն ամենով, ինչ ունի: Դեռևս հայտնի չէ, թե երբ այգին կբացվի այցելությունների համար, բայց սպսասվում է, որ այն կլինի անվճար, բացառությամբ մի քանի ատրակցիոնների:

Jackie Chan

Միևնույն ժամանակ, արդեն այս տարի Շանհայում կբացվի Ջեկի Չանի թանգարանը, որտեղ 10 000  քառակուսի մետր տարածքում կտեղակայվի դերասանի տարբեր ֆիլմերում կրած հագուստների  և այլ ցուցանմուշների ցուցասրահ, որը կլուսաբանի 40-ամյա դերասանի կարիերան, ինչպես նաև` 4-հարկանի իտալական ռեստորան  և դերասանի սեփական կինոստուդիան:

You might also like