Գույլինի մոտ գտնվող «Merryland Resort»-ը անցկացնում է «Love Miniskirts» (սիրում ենք կարճ կիսաշրջազգեստները) ակցիան, որի շրջանակներում կարճ կիսաշրջազգեստներով աղջիկներին տրվում են զեղչեր. հայտնում է The Telegraph-ը: Այգի մտնելիս անձնակազմի անդամները ստուգում են շրջազգեստի երկարությունը և, եթե այն մինչև 38 սմ է, ապա տոմսը գնելիս տրվում է զեղչ: Այգու ադմինիստրացիայի ներկայացուցիչ Լի Վենգսինգի (Li Wenxing) խոսքերով` ակցիայի նպատակն է «խրախուսել աղջիկներին ցուցադրել իրենց գեղեցկությունը»:
Պարզվում է ակցիան անցկացվում է 2007 թվականից և մեծ հաջողություն ունի: Թեև պետք է նշել, որ տեղաբնակները քննադատորեն են վերաբերվում այս գաղափարին և այգու տնօրինության առաջարկն համարում է գռեհիկ և անպատշաճ: Այս թեմատիկ այգին համարվում է տարածաշրջանի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը: Չափսերով այն համեմատվում է ԱՄՆ-ի Դիսնեյլենդի հետ: Այգում կա գոլֆի դաշտ և հյուրանոց: