Ferrari Land թեմատիկ այգին կբացվի PortAventura զվարճանքների այգու տարածքում Իսպանիայի Կոստա Դորադայի ափին 2017 թվականի մարտին։
«PortAventura-ի տարածքում նոր թեմատիկկ այգին կբացվի 2017 թվականի մարտին՝ նոր սեզոնի մեկնարկին»,-նշել է ընկերության ներկայացուցիչ Մ․ Նավասը։
Նրա խոսքերով՝ Ferrari Land գոտին կզբաղեցնի 60 հազար քառակուսի մետր մակերես և կներառի տարատեսակ ատրակցիոններ, այդ թվում՝ Եվրոպայի ամենաբարձր և արագընթաց արագագնացը։
«Պարկի այցելուները կարող են իրենց զգալ Ֆորմուլա 1-ի վարորդ, երբ մեքենան 5 վայրկյանում զարգացնում է 180 կմ/ժամ արագություն։ Հենց այդ ժամանակահատվածում և այդքան արագություն կզարգացնեն ուղևորատար վագոնները, որին կհետևի ուղղահայաց վերելքը 112 բարձրությամբ և անկումը այդ բարձրությունից 90 աստիճան անկյան տակ»,-պատմել է Նավասը։Նա նաև հայտնել է, որ թեմատիկ այգում այցելուներին կսպասեն 55 մետր բարձրությունից ազատ անկումով երկու աշտարակ, 570 մետր երկարությամբ ընտանեկան մրցավազքային մայրուղի, ութ նորագույն Ֆորմուլա-1 սիմուլյատոր, որոնք հնարավորություն կտան հայտնվել Թագավորական մրցարշավների վարորդի դերում։
Այգու տարածքում կգործի նաև Ferrari ապրանքնրի խանութ և իտալական խոհանոցի ռեստորաններ։PortAventura պարկը մեծությամբ երկրորդ այգին է Եվրոպայում, որտեղ տարեկան այցելում է շուրջ 4 միլիոն մարդ։ Այգին գտնվում է Բասելոնայից 100 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ferrari Land-ում ներդրումների ծավալը կազմել է շուրջ 100 միլիոն եվրո։ Ակնկալվում է, որ Ferrari Land-ի բացումից հետո PortAventura-ի այցելուների թիվը տարեկան կավելանա մինչև 5 միլիոն մարդ։