Լոնդոնում բացվել է թեմատիկ «բանտային բար»

Այս ձմռանը թեմատիկ հաստատությունների սիրահարները անպայման պետք է այցելեն Լոնդոն․ հենց այստեղ է իր դռները բացել «բանտային» կոկտեյլային բարը։

Բանտային բար Լոնդոնում

Այդ անսովոր հաստատությունը կրում է  Alcotraz անվանումը՝ «ալկոհոլ» և «Ալկատրաս»  (ԱՄՆ-ի ամենամեծ բանտերից մեկը) բառերի միաձուլումը։ Մթնոլորտը, որը լիովին համապատասխանում է այդ անվանը, զգացվում է հենց բարի մուտքից։

Բանտային բար Լոնդոնում

Աշխատակիցները այցելուներին տալիս են նարնջագույն համազգեստ և  համարներ, որից հետո ուղեկցում նեղ բանտախցեր կամ հարազատների հետ հանդիպման սրահ։ Այնուհետև մատուցողները նրանց համար բերում են խմիչքներ ալյումինե բաժակներով՝ զգուշորեն թաքցնելով ալկոհոլը  տարածքում շրջող հսկիչներից։

Բանտային բար Լոնդոնում

Բարի այցելության արժեքը  30 ֆունտ ստերլինգ է։ Գնի մեջ են մտնում  4 կոկտեյլը և Alcotraz-ում անցկացրած  2 ժամը։

«Բանտային բարը» Լոնդոնում բաց կլինի մինչև 2017 թվականի դեկտեմբերի վերջը։

Բանտային բար Լոնդոնում

You might also like