Զագրեբում զբոսաշրջիկների համար բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռմբապաստարան

Խորվաթիայի մայրաքաղաքում գտնվող 350-մետրանոց թունելը պաշտոնապես բացվել է զբոսաշրջիկների համար։ Ի դեպ, նախկին ռմբապաստարան բոլոր ցանկացողները կարող են այցելել անվճար։

«Գրիչ» թունելը  (խորվաթ․ Grič) միավորում է քաղաքի հին մասի  Ռադիչևա և Մելիչկա փողոցները։ Ռմբապաստարանի մեծ մասի լայնությունը կազմում է  ընդամենը 3 մետր, սակայն ընդարձակ կենտրոնական հատվածում կկազմակերպվեն ցուցահանդեսներ և զանազան միջոցառումներ՝ նվիրված քաղաքի պատմությանն ու նրա բնակիչներին։

047ff5a8673f16bbbe27Պատերազմի ժամանակ «Գրիչը» պաշտպանել է ռմբակոծումներից, իսկ  1990-ական թվականներին այստեղ անցկացվել են առաջին ռեյվ-երեկույթները։

Թունելը բաց է ամեն օր  9:00-ից  21:00-ն։ Մոտ ապագայում նրա տարածքում կբացվի նաև թանգարան։

You might also like