Աշխարհի ամենաբարձր կարուսելը՝ Ստոկհոլմում

Շվեդիայի մայրաքաղաքում բացվել է աշխարհի ամենաբարձր կարուսելը, որը ստացել է Eclipse («Խավարում»)  անվանումը: Նրա բարձրությունը 120 մետր է, պտույտի առավելություն արագությունը 70 կմ/ժ  է: 24- տեղանոց կարուսել կարելի է այցելել  Grona Lund զվարճանքների այգում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում. հայտնում է  Lenta.ru-ն:

Eclipse

Այն երկրի խոշորագույն ատրակցիոնների այգին է: «Խավարումը» բաղկացած է 12 երկտեղանոց նստատեղերից՝ կախված երեքմետրանոց մետաղյա շղթաներից: Grona Lund-ի ադմինիստացիայի հայտարարության համաձայն՝ այդ նստատեղերից բացվում է լավագույն պանորամային տեսարանը դեպի Ստոկհոլմի կենտրոն:

Eclipse

Այգու մուտքի տոմսն արժե 11 եվրո: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ առաջին կարուսելը փորձարկել է տիեզերագնաց Արնե Քրիսթեր Ֆուգլեսանգը, որից հետո թողել են բոլոր ցանկացողներին, ում հասակը գերազանցել է  120 սմ-ը:

Eclipse Eclipse Eclipse Eclipse Eclipse Eclipse Eclipse Eclipse Eclipse

You might also like