Աշխարհի միակ Boeing 787-8 Dreamliner․ ի՞նչ կա նրա ներսում
Ի՞նչ է անում հարուստ մարդը, երբ իր փոքրիկ անձնական ինքնաթիռը չի կարող անցնել անհրաժեշտ հեռավորությունը։
Իհարկե, նա ճանապարհորդում է աշխարհում միակ մասնավոր Boeing 787-8 Dreamliner-ով, որը սպասարկում է հոնգկոնգյան ավիաընկերությունը։ Օդանավը կարող է երկնքում մնալ 17 ժամ՝ հաղթահարելով 5789 կիլոմետր ճանապարհ։ Ինքնաթիռում թանկարժեք հյուրից բացի հարմարավետ կարող են տեղավորվել նրա 39 ընկերները։
Ինտերիերի վրա աշխատել է ֆրանսիացի դիզայներ Ժակ Պրենժան։ Իսկական գլուխգործոց ստեղծելու համար նրան պահանջվել է 2,5 տարի։
Չվերթը սպասարկում են ամենափորձառու օդաչուները։ Բացի այդ, ինքնաթիռում գործում է հյուրընկալության 7-աստղանի ստանդարտներ։ Յուրօրինակ ձայնամեկուսացումը թռիչքը դարձնում է գրեթե անաղմուկ։ Հատուկ տեխնոլոգիան օգնում է գրեթե նվազագույնի հասցնել տուրբուլենտության զգացողությունը։ Դե, իսկ ֆիլտրերի շնորհիվ ինքնաթիռում օդը շատ մաքուր է։
Ավիաընկերությունը առաջիկայում պլանավորում է չբավարարվել այս ամենով և ճանապարհորդության արվեստը բարձրացնել նոր մակարդակի։