Աշխարհում կան մարդիկ, ովքեր կախված վերելակում մնալու զգացողություն են ունենում ամեն զուգարան մտնելիս, գրում է Daily Mail-ը` անդրադառնալով մեքսիկական մի փենթհաուսի զուգարանի, որը որակվում է «աշխարհի ամենասարսափազդու զուգարան»:
1970-ականներին Մեքսիկայի Գուադալախարա քաղաքում գտնվող շքեղ փենթհաուսի զուգարանը գտնվում է գործածությունից դուրս եկած վերելակի հորի տեղում` 15 հարկերի բարձրության վրա: Ի սկզբանե նախատեսվել է այդտեղ տեղադրել 2-րդ վերելակը, սակայն փոխարենը թափանցիկ գետնով զուգարան է հայտնվել:
Հեղինակը Hernandez Silva Arquitectos ընկերության ճարտարապետներն են: Իսկ ապակե զուգարան ստեղծելու մղումը եղել է «նյութերի թափանցիկությունը» ցույց տալու գաղափարը:
Կախովի թափանցիկ զուգարանը կացարանի միակ տպավորիչ հատվածը չէ: /tert.am/