Զբոսաշրջիկներին թույլ են տվել անվճար այցելել աշխարհի ամենամեծ FAST ռադիոաստղադիտակը, որը գտնում է Չինաստանում։ Այդ մասին իր Facebook-յան էջում հայտնել է People’s Daily թերթը։
Այցելուների թիվը սահմանափակվում է օրական երկու հազար մարդով։ Ինչպես նշում են չինացի լրագրողները՝ FAST-ը համարվում է ամենազգայուն ռադիոաստղադիտակը աշխարհում և կարող է հայտնաբերել բջջային ազդանշանն անգամ Լուսնի վրա։
Կանխելու համար սարքի շահագործման հնարավոր խաթարումը՝ զբոսաշրջիկները պետք է պահակակետում թողնեն իրենց բոլոր գաջեթները, այդ թվում՝ բջջային հեռախոսները և թվային տեսախցիկները։
FAST-ը շահագործման է հանձնվել 2016 թվականի սեպտեմբերին։ Այն գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքի Գույչժոու նահանգում։ Ռադիոաստղադիտակի ռեֆլեկտորի տրամագիծը կազմում է 500 մետր, նրա տարածքը 30 ֆուտբոլային դաշտի չափ է։ FAST-ի ստեղծումն արժեցել է շուրջ 180 միլիոն դոլար։