Աշխարհի ամենամեծ աշտարակը, որը կառուցված է Lego կոնստրուկտորի գունավոր պլաստիկ աղյուսներից, հայտնվել է Հունգարիայի մայրաքաղաքի՝ Բուդապեշտի հենց սրտում: Անսովոր աշտարակը կանգնեցված է քաղաքի գլխավոր տաճարի՝ Սուրբ Ստեֆանի բազիլիկայի առջև:
Աշտարակի կառուցման համար օգտագործվել է 450 000 Լեգոյի աղյուս, կառույցի բարձրությունը հասնում է գրեթե 35 մետրի:
Քաղաքապետի հրամանով տեղի դպրոցականների կառուցած աշտարակը արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր Lego կառույց:
Նախորդ ռեկորդը սահմանվել է Դելավերում (ԱՄՆ), որտեղ դպրոցականները կառուցել են նման աշտարակ՝ 34.43 մետր բարձրությամբ: Բուդապեշտի քաղաքապետը հույս է հայտնել, որ աշտարակը կկարողանա ավելի շատ զբոսաշրջիկներ բերել քաղաք: