Աշխարհի ամենամեծ օդանավում կտեղավորվի շուրջ հազար ուղևոր

Airbus ընկերությունը ներկայացրել է նոր  А-380 plus-ը, որը կդառնա ամենամեծ ուղևորատար ինքնաթիռն աշխարհում։ Այդ մասին հայտնում է կոնռեցնի Twitter-յան էջը։

Նոր մոդելը կարող է տեղավորել մինչև 933 ուղևորի, որը  80-ով ավելի է նախորդ ռեկորդակրից։ Բացի այդ, ինքնաթիռը կունենա ավելի լավ տեխնիկական զարգացվածություն, քան՝ նախորդը, և կկարողանա երկնքում մնալ ավելի երկար։ А-380plus-ի վառելիքի ծախսը նվազեցված է 4%-ով։

Ամենամեծ ինքնաթիռն աշխարհում

Airbus-ը հայտնում է, որ նոր մոդելը թույլ կտա ավիաընկերություններին մեկ ուղևորի հաշվարկով նվազեցնել ծախսերը  13%-ով։