Աշխարհում առաջին փայտե երկնաքերը կհայտնվի Լոնդոնում

Քեմբրիջի համալսարանից մի խումբ ճարտարապետներ մտադիր են կառուցել 304-մետրանոց երկնաքեր բրիտանական մայրաքաղաքի Սիթի թաղամասում։ Նախագիծը յուրօրինակ է նրանով, որ երկնաքերը առաջարկվում է կառուցել փայտից։

Հավակնոտ գաղափարը ներկայացվել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի դատին։ Եթե քաղաքագլուխը այն հավանության արժանացնի,  Oakwood Tower երկնաքերը կդառնա քաղաքում բարձրությամբ երկրորդ շինությունը՝ The Shard աշտարակից հետո։ Oakwood Tower Բացի այդ, այն կդառնա ամենաբարձր փայտե կառույցն աշխարհում։ Այս պահին ռեկորդը պատկանում է Նորվեգիային, որտեղ գտնվում է փայտից  14-հարկանի մի շենք։

You might also like