Իսրայելի Տուրիզմի նախարարությունը և Թել Ավիվի քաղաքապետարանը գործարկում է աշխարհում նմանը չունեցող նախագիծ։ Առաջիկայում Ֆրիշման լողափի փրկարարական աշտարակը կվերածվի շքեղ հյուրանոցի։
Անսովոր բուտիկ-հյուրանոցում կարող են բնակվել մրցույթի մասնակիցները, որը տեղական իշխանությունները կանցկացնեն Hotelc.com ծառայության հետ համատեղ։ Մասնակցության համար պետք է ուղարկել սեփական քաղաքի ֆոնին արված լողափնյա լուսանկար #takeme2telaviv հեշթեգով ցուցանակով։ Նույն հեշթեգը պետք է գրել նաև լուսանկարի բնութագրում։ Եթե ձեր քաղաքում չկա ծով, կարող եք լուսանկարն անել պարզապես ճանապարհորդական հանդերձանքով։ Մրցույթի հաղթողները կարող են մեկնել Իսրայելի ամենախոշոր քաղաք 2017 թվականի մարտի 15-ից 25-ին։