Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է հնարավոր մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և վիշապների հետ, կամ որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:
Սան Դիեգոյի կենդանաբանական այգի
Սան Դիեգգոյի եկնդանաբանական այգին զբաղեցնում է 40 հեկտար տարածք և համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ այգիներից մեկը: Ավելի քան 3700 կենդանիների 800 տարբեր տեսակներ այստեղ բնակվում են բնականին մոտ պայմաններում: ԱՄՆ-ին բնորոշ է այցելուներին առաջարկել մասնակցել ոչ միայն հետիոտնային և ավտոմոբիլային շրջագայություններին, այև բարձրից հմայվել բնությունով, թռչել օդապարիկով կամ անցնել ճոպանուղիով:
Այստեղ են բնակվում չինական պանդաները, ավստրալիական կոալաները, աֆրիկյան շիմպանզեները. այս բոլոր տեսակները գտնվում են տարբեր վայրերում, որոնք ձևավորված են տվյալ տարածաշրջանին համապատասխան: Անգամ սպիտակ արջը այդ հարավային լայնությունում ընդհանրապես չի բողոքում: Ամռանը Սան Դիեգոյի կենդանաբանական այգին աշխատում է շուրջօրյա, այնպես որ դուք եզակի հնարավորություն կունենաք հետևել կենդանիների կյանքին գիշերով, իսկ դրա համար նույնիսկ հարկավոր չէ անցնել ցանկապատով: