Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է հնարավոր մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և վիշապների հետ, կամ որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:
Պրահայի կենդանաբանական այգի
Գեղատեսիլ վայրում` Տրոյայի այգում է գտնվում Պրահայի կենդանաբանական այգին: Այստեղ դուք կարող եք հանդիպել հսկայական կրիայի, չինական ալիգատորի, ռնգեղջույրի, վագրի, ձիու և այլ հարյուրավոր տեսակի կենդանիների, որոնցից շատերը ընդգրկված են Կարմիր գրքում:
Կենդանաբանական այգու կեսը նման է «Ինդոնեզիական ջունգլիի»` երկհարկանի ապակե կառույց, որի ներսում է գտնվում Ինդոնեզիայի կոկիկ մի հատված, որն իր մեջ ներառում է արևադարձային բույսեր, գիբբոններ, օրանգուտաններ և այլ կենդանիներ, որոնք ողջ օրը հսկում են հետևում են տաղավարի պահակներին: Ինչպես, Չեխիայում ամեն ինչ, այնպես էլ Պրահայի կենդանաբանական այգին զերծ չի մնացել լավ գարեջրային ռեստորանից, որի կողքով հանգիստ զբոսնում են բադերը: