Աշխարհի 10 լավագույն կենդանաբանական այգիները. Բեռլին

Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է  հնարավոր  մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և  վիշապների հետ, կամ  որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:

Berlin zoo park

Բեռլինի կենդանաբանական այգի

Առանց Բեռլինյան կենդանաբանական այգու մեր ցուցակը չէր լինի: Կենդանիների այսպիսի քանակ անգամ Լոնդոնի կենդանաբանական այգին չունի. մոտավորապես 17 500 տեսակ կաթնասուններից 1500-ը հատուկ տեսակի են: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կենդանաբանական այգին գրեթե հիմնովին քանդվել է և այնտեղ գտնվող կենդանիներից միայն 91-ն է ողջ մնացել:

Berlin zoo

Ամեն տարի Բեռլինյան կենդանաբանական այգի այցելում է 3 միլիոն մարդ, այն Բեռլինի ամենատեսարժան վայրերից մեկն է համարվում: Բեռլինի կենդանաբանական այգում մշտապես ինչ-որ բան կա տեսնելու. փղեր, ռնգեղջերուներ, վայրի այծեր, պինգվիններ, կոկորդոլիսներ, առյուծներ և գորիլաներ, և իսկապես գրեթե ցանկացած տեսակի կենդանի, որոնց կարող եք անգամ չպատկերացնել:

You might also like