Աշխարհի 10 լավագույն կենդանաբանական այգիները. Բալի

Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է  հնարավոր  մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և  վիշապների հետ, կամ  որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:

Bali Zoo

Բալիի կենդանաբանական այգի

Եթե Պրահայի կենդանաբանական այգում «Ինդոնեզիական ջունգլիի» կենդանիների մեծ մասը բերվել է Ինդոնեզիայից, ապա Բալիում ամեն ինչ մի փոքր հեշտ է. Ինդոնեզիան հենց այստեղ է: Բալիի կենդանաբանական այգում ձեզ սպասում է մոլորակի ամենափոքր վագրերը, սպիտակ վագրերը, թռչունները և այլն:

Bali, zoo garden

Այստեղ մեծահասակներին և երեխաներին թույլատրում են ձեռք տալ անվտանգ կենդանիներին և սողուններին և անգամ կերակրել կոկորդիլոսներին, ինչպես նաև մագլցել ծառերին ճյուղերից հյուսած պարաններով: Կենդանաբանական այգին բացվել է   2002 թվականից, նրա կառուցումը տևել է  6 տարի և ֆինանսավորվել է ընդամենը մեկ Բալիի  բնակիչ Anak Agung Gde Putra անունով անձի կողմից, այնպես որ այսօր Բալիի կենդանաբանական այգին բարձր մակարդակով աշխարհի մասնավոր ամենահայտնի կենդանաբանական այգիներից մեկն է:

You might also like