Աշխարհի 10 լավագույն կենդանաբանական այգիները. Ավստրալիա

Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է  հնարավոր  մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և  վիշապների հետ, կամ  որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:

Zoo named Steve Irwin, Australia

Սթիվ Իրվինի անվան կենդանաբանական այգի, Ավստրալիա

Սթիվ Իրվինը ավստրալիական բնագետ է, որը հայտնի է «Կոկորդիլոսների որսորդ» հաղորդաշարով, երկար ժամանակ ղեկավարել է «Ավստրալիա» կենդանաբանական այգին: Կենդանաբանական այգու ստեղծման միտքը, ինչպես հենց Սթիվ Իրվինի ստեղծման գաղափարը,  պատկանում է նրա ծնողներին` Բոբ և Լին Իրվիններին, ովքեր բացել են «Սողացող Բիրվայի այգին» 1970 թվականին  (ավելի ուշ այգին անվանափոխվել է): Սթիվը մահացել է 2006 թվականին  մահացու հարված ստանալով սրտին, բայց նրա աշխատանքը դեռ ապրում է:

Zoo named Steve Irwin

Կենդանաբանական այգում ապրում են ավելի քան  1000 կենդանի, որոնց մեծամասնությունը Ավստրալիայի ֆաունայի յուրահատուկ ներկայացուցիչներ են: Այն բազմիցս ճանաչվել է Ավստրալիայի լավագույն տեսարժան վայրը, իսկ կոկորդիլոսների հետ շոուն, որը Դուք կտեսնեք այստեղ, դժվար թե տեսնեք որևէ այլ կենդանաբանական այգում:

You might also like