Չնայած նրան, որ այս տարի աշխարհի շատ երկրներում տիրում է անսովոր ջերմ և անձյուն ձմեռ` Ձյան համաշխարհային օրվը կնշվի, ընդ որում` մասշտաբով ամենամեծը իր պատմության ընթացքում: Հունվարի 19-ին աշխարհի 35 երկրներում կանցկացվի ընդհանուր առմամբ 610 միջոցառում, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ձմեռային գործունեության հետ:
Երկու տարի առաջ` առաջին Ձյան օրվա ժամանակ, անցկացվել է 225 միջոցառում, անցած տարի` 435: Այս տարի միայն Լատվիայում նախատեսվում է 55 տարբեր միջոցառումներ, այդ թվում` անվտանգության վարպետության դասեր և զվարճալի մրցավազքեր:
Իսլանդիան կառաջարկի անվճար կամ զեղչով լեռնադահուկային լանջեր, Լեհաստանի սնոուբորդի դպրոցը կտա անվճար դասեր, իսկ Ցերմատտում կարելի է այցելել Ձյունի փառատոնի: Ամբողջ աշխարհում սպասվող միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ World Snow Day-ի պաշտոնական կայքում: